Ապակե կոնստրուկցիաները վերածում են ցանկացած տարածք ժամանակակից և լուսավոր միջավայրի։ Control Facade-ը նախագծում և արտադրում է տարբեր տեսակի ապակե բաժանարարներ, ապակե դռներ, ապակե պատուհաններ, ցուցափեղկեր և ապակե տանիքներ, որոնք զուգակցում են նորաոճ դիզայնը, անվտանգությունը և գործնականությունը։
Դիտեք մեր նախագծերը կամ կապվեք մեզ հետ՝ պատվեր ձևակերպելու համար։
Ապակե բազրիքներ՝ պատշգամբների, աստիճանների և կոմերցիոն տարածքների համար։ Անվտանգ, դիզայնով և չափով հարմարեցված լուծումներ։
Միջսենյակային բաժանարարների արտադրություն և տեղադրում՝ ապակեպատ կամ մետաղական կառուցվածքով, գրասենյակների, բնակարանների և կոմերցիոն տարածքների համար։
Ցուցափեղկեր խանութների, սրահների և կոմերցիոն տարածքների համար։ Ապակե և մետաղական լուծումներ՝ ըստ չափի և բրենդի պահանջների։